Items filtered by date: Երեքշաբթի, 27 Ապրիլի 2021
Երեքշաբթի, 27 Ապրիլի 2021 22:06

Էպիկենտրոն 27.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 27 Ապրիլի 2021 20:30

Անցուդարձ 27.04.2021

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 27 Ապրիլի 2021 19:00

Ձայնային հարված 27.04.2021

Published in Music Սթար

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում մշակութային ժառանգությունը վտանգված է: Այսօր Երևանում քննարկել են հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում հայկական հուշարձանների ոչնչացման դեմն առնելու ուղիները: Արցախի ու Հայաստանի մշակույթի համար պատասխանատու պաշտոնյաները հայտարարել են, որ Արդբեջանն իրականացնում է նոր ցեղասպանություն, ուստի նրա հետ բանակցելն անիմաստ է:

ՊԵԿ նախագահը հաստատել է տեղեկությունները, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը հարցաքննել են, սակայն դա քաղաքական ճնշում չի համարել: Էդվարդ Հովհաննիսյանից բացի՝ ԱԺ-ում այսօր լրագրողների հարցերին պատասխանել են նաև պատգամավորները: «Իմ քայլ»-ից Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանել է, թե ինչ հիմքով է Նիկոլ Փաշինյանը շարունակելու հրաժարականից հետո կատարել վարչապետի պարտականությունները: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը վերահաստատել է՝ «Բարգավաճ Հայաստան»-ը հաղթելու է խորհրդարանի արտահերթ ընտրություններում, Գագիկ Ծառուկյանն էլ լինելու է պետության ղեկավար:

Լաչինի շրջանը Ադրբեջանին հանձնելուց 5 ամիս անց բերձորցիները շարունակում են պայքարել ապահով տանիքի համար: Սակայն կռիվը հիմա թշնամու դեմ չէ: Պատերազմի միջով անցած ընտանիքները խնդրում են թեկուզ ժամանակավորապես իրենց հնարավորություն տալ ապաստանել Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենքում: Այն բարեկարգելու համար արցախցի ընտանիքներն իրենց ամբողջ գումարն ու պետությունից ստացած աջակցությունն են հատկացրել: Վերջերս, սակայն, ոստիկաններ են եկել, շենքից դուրս գալու համար ժամանակ տվել. կառույցը պատրաստվում են աճուրդի հանել:

Երկիրը ճգնաժամային իրավիճակից հանել հնարավոր է միայն միասնության և մեկ գաղափարի շուրջ համախմբվելու միջոցով: Սա երկրի բարօրության համար պայքարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ուժերը մեկտեղելուն ուղղված նախաձեռնությունների կարգախոսն է: Հասարակական տարբեր հոսանքների հարող քաղաքացիները ներկայացրել են ճգնաժամից դուրս գալու ուղիների վերաբերյալ իրենց պատկերացումները:

Ո՞ր տարածքում է ի վերջո գտնվում այն վայրը, որտեղ Ալիևների ընտանիքը լուսանկարվել էր՝ հաստաբուն ծառը ջերմորեն գրկած: Սոցցանցերի հայկական հատվածում կարծիքներ են հրապարակվել, որ ֆոտոսեսիան արվել է Սյունիքի մարզի Սոսիների պուրակում: Շրջակա միջավայրի նախարարությունը, սակայն, հայտարարել է, որ տարածվող լուսանկարը «Սոսու պուրակ»-ի հետ կապ չունի: Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն էլ «Էպիկենտրոն»-ին ասել է, որ թեև գյուղը պատերազմից հետո սահմանակից է դարձել Ադրբեջանին, սակայն «Սոսու պուրակ»-ից ոչ մի սանտիմետր թշնամուն չի զիջվել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։