Items filtered by date: Երկուշաբթի, 26 Ապրիլի 2021
Երկուշաբթի, 26 Ապրիլի 2021 22:00

Էպիկենտրոն 26.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Հայ-ռուսական ինտեգրացիան մեր տարածաշրջանում կարող է լինել անվտանգության գլխավոր երաշխիքը, այս մասին նշում են միջազգային փորձագետները՝ զգուշացնելով, որ պատերազմից հետո Հայաստանում փխրուն անվտանգությունը կարող է ամեն րոպե խախտվել: Մեր երկրի անվտանգության մարտահրավերներն այսօր քննարկվել են Երևանում կայացած գիտաժողովի ժամանակ:

Շարժման համահիմնադիրների խոսքով՝ իրենք կուսակցություն չեն, պարզապես նպատակ ունեն միավորել ազգային շահը արժևորող բոլոր բևեռներին: Ներկայացվել են շարժման ծրագրերը՝ երկրի երկարաժամկետ զարգացում, անվտանգության սպառնալիքների չեզոքացում, արտաքին քաղաքականության վերանայված ու թարմացված հայեցակարգ: Շարժման գաղափարի հեղինակը Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է՝ Կարին Տոնոյանը: 5165-ը Արարատ լեռան բարձրությունն է:

Միացյալ նահանգների նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը տարբեր ուղղություններով աշխատելու նոր հնարավորություններ է բացել՝ ճանաչումից մինչև անավարտ մնացած դատական գործընթացներ: Հայ վերլուծաբանների կարծիքով՝ Բայդենի քայլը յուրօրինակ ապտակ էր Թուրքիային՝ վերջին տարիներին այդ երկրի վարած քաղաքականության համար: Ըստ փորձագետների՝ Անկարան այժմ հնարավորություն չունի լուրջ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի դեմ և կարող է սահմանափակվել ընդամենը դատապարտող հայտարարություններով:

ԱԺ ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների պատգամավորները մեկնաբանել են հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում Փաշինյանի պաշտոնավարման հնարավորությունը: «Իմ քայլ»-ից վստահեցնում են,որ Փաշինյանը կարող է շարունակել պաշտոնավարումը որպես առաջին դեմք: ԱԺ միջանցքներում այսօր քննարկվում էր նաև խորհրդարանի լուծարման գործընթացը: Արման Աբովյանը վստահեցրել է,որ «Բարգավաճ Հայաստան»-ը վարչապետի թեկնածու չի առաջադրի: Այդպիսի հայտարարություն է արել նաև «Լուսավոր Հայաստան»-ը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն այսօր անդրադարձել է Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու արձագանքել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու մասին Էրդողանի հայտարարությանը: «Կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»,- նշել է Արա Այվազյանը: Նա այսօր Երևանում բանակցություններ է վարել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Քննարկվել է նաև գերիների հարցը: «Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին»,- հայտարարել է լիտվացի դիվանագետը՝ նշելով, որ դա նաև Եվրամիության դիրքորոշումն է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։