ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այսօր հայտնել են մի շարք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ՝ հղում տալով Սպիտակ տան պաշտոնյաներին: ԱՄՆ նախագահին պատմական անժխտելի փաստերը ճանաչելու կոչով են դիմել նաև 107 կոնգրեսական՝ հորդորելով վերջ տալ ամոթալի լռությանը: Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ կրկին կոչ է արել Հայաստանին բացել արխիվները և քննարկել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է: Նա տեղափոխվել է քննչական կոմիտե,որտեղ պահվել է մի քանի ժամ: Սյունիքի մարզից ընդհանուր 16 մարդ է բերման ենթարկվել և տեղափոխվել քննչական կոմիտե, այս մասին տեղեկացրել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Շաքե Իաայանը,որոնք այցելել էին քննչական կոմիտե:Մեղրիի համայնքապետի փաստաբանը մի տեսանյութ է տրամադրել լրատվաիջոցներին,որտեղ երևում է,թե ինչպես են Շուռնուխի գյուղապետի եղբորը՝ Արարատ Արշակյանին, ծնկաչոք քարշ տալիս քննչական կոմիտեում:
ՊՆ ներկայացուցիչը զեկուցել է, որ զինծառայողների ապահովության հիմնադրամին տրամադրվել է զոհվածների 3039 գործ, մոտ 2500-ի համար կա փոխհատուցման վճարման որոշում: Անդրադարձ է կատարվել հրատապ այլ հարցերի ևս՝ զինծառայողներին Արցախ վերադարձնելուց մինչև գերությունից ազատված անձանց հետագա ծառայության խնդիրները:
Հայոց Ցեղասպանության մասին պատմող աշխատությունը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում, հեղինակի հասցեին քննադատություններ, անգամ կյանքից զրկելու սպառնալիքներ են հնչել: Հրատարակությանն օժանդակել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը:
Կառավարության նիստից հետո ոստիկանապետի տեղակալն անդրադարձել է Սյունիքից քաղաքացիներին բերման ենթարկելու լուրերին: Արա Ֆիդանյանն ասել է, որ բերման է ենթարկվել ընդամենը 2-3 հոգի և չի համաձայնել այն գնահատականների հետ,որ ոստիկանությունն անհամաչափ ու կոշտ մեթոդներ է կիրառում: Էկոնոմիկայի նախարարն էլ «հիմարություն» է որակել իր նախկին պաշտոնակցի խորհուրդը՝ գնաճից դժգոհող քաղաքացիներին:
Հայաստանը հատել է ռիսկային կարմիր գիծը: Պետության պարտք-ՀՆԱ ցուցանիշը հասել է 63.5 %-ի: Սա տնտեսության մեջ վտանգավոր երևույթ է, ռիսկային շեմ է համարվում 60 %-ը: Այս ֆոնին վարչապետը հայտարարում է տնտեսության վերականգնման մասին: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամից նվեր ստացած 52 մլրդ դրամին՝ պնդելով, որ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է գումարի արդյունավետ օգտագործման փաստը:Հայաստան-Արցախ ֆինանսական նոր համաձայնագրի շրջանակում էլ որոշ արցախցիների վարկերն ամբողջությամբ կմարվեն:
Այսօր ԵԽԽՎ-ում կրկին որպես Եվրոպայի գերակա խնդիր քննարկվել է Ալեքսեյ Նավալնու հարցը: Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը ակնհայտորեն վերածվել է հակառուսական ակումբի, որտեղ փորձ է արվում կեղծ օրակարգերով Ռուսաստանի դեմ պարբերաբար կազմակերպել քաղաքական դեմարշներ:«Հակառուսականությունը դարձնելով գերակայություն՝ Եվրոպայի Խորհուրդը ոտնահարում է իր հիմնարար արժեքները »,- հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավորը:Նա անդրադարձել է նաև հայ գերիների խնդրին և Արցախում Ադրբեջանի գործած հանցագործություններին:
Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ: «Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք»,-հայտարարել է ԲՀԿ նախագահը: Ռուսաստանի դեսպանը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Դեսպանն այդ հարցում կարևոր է համարել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի անձնական դերակատարումը:Քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը,ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv