ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այսօր հայտնել են մի շարք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ՝ հղում տալով Սպիտակ տան պաշտոնյաներին: ԱՄՆ նախագահին պատմական անժխտելի փաստերը ճանաչելու կոչով են դիմել նաև 107 կոնգրեսական՝ հորդորելով վերջ տալ ամոթալի լռությանը: Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ կրկին կոչ է արել Հայաստանին բացել արխիվները և քննարկել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։