Items filtered by date: Շաբաթ, 03 Ապրիլի 2021
Շաբաթ, 03 Ապրիլի 2021 22:05

Էպիկենտրոն 03.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 03 Ապրիլի 2021 20:30

Անցուդարձ 03.04.2021

Published in Անցուդարձ

Հավկիթի դեֆիցիտը այսօր վաղ առավոտից մեծ հերթեր և իրարանցում է առաջացրել խանութներում, շուկաներում և սուպերմարկետներում: Ձու հիմնականում չկա, եղած տեղերում էլ մարդիկ ստիպված են եղել ժամերով հերթ կանգնել: Որոշ վաճառակետերում սահմանափակել են վաճառքի քանակը: Յուրաքանչյուր քաղաքացի կարող էր գնել առավելագույնը 10 ձու: Այսօր դժվարությամբ էր հաջողվում հավկիթ գտնել անգամ առևտրի օնլայն հարթակներից, որտեղ տեղադրված էին վերավաճառելու մասին բազմաթիվ հայտարարություններ:

Հաղորդությունից հետո ավարտվում է նաև Մեծ Պահքի շրջանը: Հավատացյալները եկեղեցուց ճրագ են տանում տուն և զատկական սեղան բացում: Վաղը ևս եկեղեցիներում կմատուցվի Հարության պատարագ: Ինչպե՞ս է նշվում տոնը քրիստոնյա ընտանիքներում՝ պատմում է Արթուր Հովհաննեսյանը:

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Տոնի առթիվ Հայաստանի բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել: Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մարդաշատ է եղել: Տեր Արսեն քահանա Համբարձումյանի խոսքով՝ Զատկի խորհուրդը ևս մեկ անգամ Քրիստոսի հետ հարություն առնելն է:

Մոսկվան «Իսկանդեր»-ի կիրառման վերաբերյալ հայտնել է պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է, լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը՝ արձագանքելով վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարություններին: Սերգեյ Կոպիրկինը նշել է նաև, որ Ռուսաստանը կողմ է գերիների վերադարձի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին: Ռուս դիվանագետը Բելառուսի իր գործընկերոջ և Երևանի քաղաքապետի հետ մասնակցում էր Հաղթանակի զբոսայգում կազմակերպված մեծ ծառատունկին՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին:

Շիրակում ջեռուցման համեմատաբար երկարատև սեզոնի պատճառով ջերմոցային տնտեսությունները բախվում են լուրջ խնդիրների: Ծախսերը շատ են, ստացված շահույթը՝ քիչ: Մարզում գործող մեկ տասնյակի չհասնող խոշոր ջերմոցային տնտեսություններում հիմնականում մշակում են պտուղ-բանջարեղեն ու ծաղիկներ: Բերքը թեև որակյալ է, սակայն այն բարձր գնով վաճառելը չափազանց դժվար է, քանի որ շուկայում ներկրված ապրանքն ավելի էժան է:

Նկարիչների միությունում բացվել է նկարչուհի Մարինե Մանուկյանի «Բեկում» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև ապրիլի 10-ը: Մասնագիտությամբ իրավաբան Մարինե Մանուկյանը նոտարական աշխատանքին զուգահեռ երկու տարի առաջ սկսել է նկարել: Ստանալով պրոֆեսիոնալների գնահատականը՝ հետևել է նրանց հորդորներին և որոշել անձնական ցուցադրություն բացել:

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ՄԻՊ գրասենյակը ապացույցներ է հավաքել Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների ու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Մի քանի տասնյակ զեկույցներ ու դիմումներ ուղարկվել են միջազգային կառույցներին, «Էպիկենտրոն»-ին ասել է Արման Թաթոյանը: Օմբուդսմենը նաև պնդել է, որ հայերի հանդեպ պետական մակարդակով ատելություն քարոզող երկրի հետ հարևանություն անելն անհնար է:

Սուրբ Հարության տոնին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ: Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ խոնարհում է հայտնել արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակին և նշել, որ ամեն ինչ անելու ենք նրանց սերունդներին հաղթանակած հայրենիք վերադարձնելու համար: Գագիկ Ծառուկյանը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել պատերազմում վիրավորում ստացած մեր հերոսներին` ընդգծելով, որ պատրաստ է լինել նրանցից յուրաքանչյուրի կողքին: ԲՀԿ նախագահը հայտնել է, որ Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։