Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության անդամների հետ: ԲՀԿ նախագահը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի նախնական տարբերակում ներառված այն դրույթները, որոնք վերաբերում են ուսանողներին և երիտասարդներին՝ վարձավճարներ, մատչելի պայմաններով երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիր, վարկերի զրոյացում: «Այն խնդիրները, որոնք մտահոգում են երիտասարդներին և դեռևս ընգրկված չեն ԲՀԿ նախընտրական ծրագրում, քննարկվելուց հետո անպայման կներառվեն»,- նշել է Գագիկ Ծառուկյանը: Նա նաև պատասխանել է երիտասարդներին մտահոգող հարցերին:

Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի Ցողամարգ բնակավայրը երկու տասնյակից ավելի մասնակից է ունեցել արցախյան վերջին պատերազմում: Նրանցից երկուսը՝ ոստիկան Սևակ Մովսիսյանն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծայառող Սևակ Հարությունյանը, ընկել են հերոսի մահով: Ի պատիվ երկու Սևակների՝ Ցողամարգի դպրոցում դասարան է անվանակոչվել, գյուղում բացվել է խաչքար:
Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը: Մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին լծվել են թե’ տարբեր կառույցների աշխատակիցներ ու դպրոցականներ, և թե’ պարզապես քաղաքացիներ: Իսկ Եռաբլուր զինվորական պանթեոնում նաև ծառատունկ է իրականացվել: Ընտրվել են հիմնականում մշտադալար ծառատեսակներ` ի հիշատակ մեր հերոս հայորդիների սխրանքների:
Այսօր տեղի է ունեցել «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում ընդունվել է քաղաքական այս ուժի կանոնադրությունը: Միաձայն անցել է նաև կուսակցության ծրագիրը, նախագահ է ընտրվել Մանուկ Սուքիասյանը: «Ինտելեկտուալ Հայաստան»-ը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ խորհրդարանի առաջիկա ընտրությանը, թե՞ ոչ, այլ քաղաքական ուժերի հետ գործակցության մասին որոշումն էլ կկայացնի միայն Փաշինյանի հրաժարականից հետո:
«Հարձակում Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա»,- հայտարարել է վարչապետը` նշելով, որ մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորի մարզում: Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը վարչապետը խոսել է դատաիրավական համակարգի բարեփոխումների ձախողման մասին, անդրադարձել է նաև խորհրդարանի արտահերթ ընտրությանը: «Ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք, որ դուք որոշեք` հետո ում պատվիրակեք»,- հայտարարել է Փաշինյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv