Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի Ցողամարգ բնակավայրը երկու տասնյակից ավելի մասնակից է ունեցել արցախյան վերջին պատերազմում: Նրանցից երկուսը՝ ոստիկան Սևակ Մովսիսյանն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծայառող Սևակ Հարությունյանը, ընկել են հերոսի մահով: Ի պատիվ երկու Սևակների՝ Ցողամարգի դպրոցում դասարան է անվանակոչվել, գյուղում բացվել է խաչքար: