Երկիրը ճգնաժամային իրավիճակից հանել հնարավոր է միայն միասնության և մեկ գաղափարի շուրջ համախմբվելու միջոցով: Սա երկրի բարօրության համար պայքարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ուժերը մեկտեղելուն ուղղված նախաձեռնությունների կարգախոսն է: Հասարակական տարբեր հոսանքների հարող քաղաքացիները ներկայացրել են ճգնաժամից դուրս գալու ուղիների վերաբերյալ իրենց պատկերացումները: