Ազգային ժողովում քննարկվել է 2020 թ.-ի բյուջեի տարեկան հաշվետվությունը, այն ներկայացրել է Ֆինասների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: 74 կողմ ձայնով նաև ընդունվել է նախագիծ, ըստ որի՝ մարզպետներն այսուհետև հաշվետու են լինելու համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին: Քննարվել է նաև ինքնակամ շինությունների հարցը, ընդունվել է նախագիծ , որի ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ շինությունների օրինականացումը:
Քաղաքացիները հայտարարել են, որ Վրաստանում մեքենաներ ունեն, որոնք չեն կարողանում Հայաստան բերել մաքսային բարձր դրույքաչափերի պատճառով: Գլխավոր հարկատնից խնդրել են հնարավորություն տալ դրանք մաքսազերծել 2019-ի գներով: Բեռանփոխադրողներն էլ հայտարարել են, որ Մեղրիի անցակետում տարածք են ուզում՝ նեկրվող ապրանքը պահելու համար:
Կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ Փաշինյանը քննարկել է պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկային հավաքագրումների գործընթացն ու 2022 թվականի բյուջեի նախագծին վերաբերող հարցեր: «Հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Քննարկվել են նաև կապիտալ ներդրումների իրականացման քայլերը:
Վաղը ուժի մեջ կմտնի տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը: Որոշումն ընդունվել էր դեռևս 2020 թվականի հունիսի 11-ին կայացած Կառավարության նիստում: Հատուկ մշակված հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել տեսանելի ու հաճախ հանդիպող 12 տեսակի իրավախախտում:Ինչպե՞ս են նորամուծությանը վերաբերվում մասնագետներն ու վարորդները՝ փորձել է պարզել Նազելի Ստեփանյանը:
Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է ստեղծվում ազատականացնել ավիացիոն ոլորտը: Եվրոպական միության խորհուրդը հավանություն է տվել ԵՄ հարևանության երեք երկրի՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագրերի ստորագրելու վերաբերյալ որոշումներին: Ըստ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ ստեղծվում է լավ հնարավորություն շղթայական սկզբունքով վերակենդանացնել զբոսաշրջությունը և տնտեսությունը:
7-րդ գումարման ԱԺ-ն դեռ չի ավարտել աշխատանքը: Այսօր արտահերթ նիստ է հրավիրվել: Օրակարգում տասնվեց նախագիծ է, այդ թվում՝ պետբյուջեի կատարողականը և Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը: Քննարկվել է նաև Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: ԲՀԿ խմբակցության քարտուղարն անդրադարձել է այն կարծիքներին, որ առաջարկվող փոփոխությունները ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ են: