Items filtered by date: Շաբաթ, 12 Հունիսի 2021
Շաբաթ, 12 Հունիսի 2021 22:45

Էպիկենտրոն 12.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Եվ այսպես, այսօր Բաքուն ևս 15 հայ գերու է վերադարձրել Երևանին: Նրանք արդեն Հայաստանի տարածքում են: Նիկոլ Փաշինյանը Գավառում կայացած քարոզարշավի ժամանակ հրապարակել է տղաներից 13-ի անունները: «Մենք ոչ թե ականապատ տարածքների քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: 15 տղաներից 4-ը վերջերս Վարդենիսի հատվածից գերեվարվածներն են, կան նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված զինծառայողներ: Անդրադառնալով սահմանային իրադրությանը՝ Փաշինյանն ասել է, որ հիմա քննարկվում է թե ինչ դիրքերում պետք է լինեն ռուս սահմանապահները և միջազգային դիտորդները:

Շաբաթ, 12 Հունիսի 2021 20:00

Ավտո դրայվ 12.06.2021

Published in Ավտո դրայվ

Հայ Ազգային Կոնգրեսն այսօր այցելել է Շիրակի մարզ: Քաղաքական ուժի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել մարզի բնակիչների հետ, ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը: Առաջին նախագահի թիմը վստահ է, որ երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարել հնարավոր է միայն իրատեսությամբ ու ճիշտ ընտրությամբ, հակառակ դեպքում մեր նոր աղետներ կարող են սպասել:

Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների հետևանքով մահերի մակարդակը դեռևս շարունակում է բարձր մնալ: Մեր երկրում առաջին տեղում թոքի քաղցկեղն է, դրան հետևում են կրծքագեղձի ու աղիների քաղցկեղները: Հայ բժիշկները, սակայն, շարունակում են պայքարը հիվանդության դեմ: Այդ նպատակով Հայաստան են հրավիրվել առաջատար բժիշկներ՝ Եվրոպայից ու Ռուսաստանից:

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը հանդիպել է Ջրվեժի բնակիչների հետ: Քաղաքական թիմի լիդերը հորդորել է քաղաքացիներին հունիսի 20-ին անպայման գնալ ընտրատեղամաս և կատարել ճիշտ ընտրություն:

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրում մարդիկ մտահոգված են. ինչպե՞ս պետք է իրականացնեն գյուղատնտեսական աշխատանքեր, երբ հակառակորդը մետրերի հեռավորության վրա է՝ հենց գյուղի արոտավայրերում: Չնայած անհանգստությանը՝ գյուղացիներն իրենց բնակավայրը լքել չեն պատրաստվում:

Ուղիղ մեկ ամիս է անցել Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումից: Իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, գրանցվում են բախումներ: Հակառակորդի նկատմամբ հակազդման գործողություններ ձեռնարկելուց զատ՝ հայկական բանակը նաև ինժեներական աշխատանքեր է իրականացնում: Սոթքի դիրքերում նոր բնագծի կահավորումը շարունավում է: «Էպիկենտրոնը» եղել է Գեղարքունիքի մարզի մի քանի դիրքերում, զրուցել զինվորների և սպաների հետ, ծանոթացել սննդի և հանգստի պայմաններին:

Քարոզարշավի 6-րդ օրը «Լուսավոր Հայասատանը» եղել է Աջափնյակում: Բակային հանդիպումների ժամանակ քաղաքական ուժի անդամները ներկայացրել են նախընտրական ծրագիրը, պատասխանել լրագրողների հարցերին: Հաղթանակի դեպքում «Լուսավորը» մտադիր է բոլոր պրոֆեսիոնալներին համախմբել ու ձևավորել ազգային համաձայնության կառավարություն:

Քարոզարշավի 5-րդ օրը «Պատիվ ունեմ » դաշինքը Վայոց Ձորի մարզում էր: Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը խոսել են անվտանգային հարցերի ու բանակի մարտունակությունը վերականգնելու մասին: «Մեր երկրի անվտանգային համակարգն ամբողջովին փլուզված է, և դա սկսվել է 2018 թվականին Վայոց Ձորի մարզից, -ասել է Սերժ Սարգսյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։