Items filtered by date: Շաբաթ, 26 Հունիսի 2021
Շաբաթ, 26 Հունիսի 2021 22:00

Էպիկենտրոն 26.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 26 Հունիսի 2021 20:30

Անցուդարձ 26.06.2021

Published in Անցուդարձ

Սյունիքի գեղեցկուհին՝ Շաքիի ջրվեժը, երեկ մեծ իրարանցում էր առաջացրել: Համացանցում տարածված կադրերում երևում է, որ ջրվեժից սև ջուր է թափվում: Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է, որ արտառոց երևույթի պատճառը ջրվեժի ավազանի մաքրումն է եղել: Շաքի համայնքի ղեկավարը «Էպիկենտրոնին» պատմել է, որ ավազանը պարբերաբար մաքրվում է, քանի որ տարածքը խիստ մամռոտ է:

Առաջիկա ամիսներին մայրաքաղաքի այգիներից մեկում կարող է նոր արձան տեղադրվել: Նախագծի հեղինակ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանը վերսկսել է դեռևս 4 տարի առաջ մեկնարկած նախագիծը: Նա այժմ շարունակում է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամների քանդակի կերտման աշխատանքը, որը նախատեսում է ավարտել մինչև տարեվերջ: Քաղաքապետարանն արդեն իսկ դրական է արձագանքել նախաձեռնությանը: Սակայն բոլորը չէ, որ ողջունում են արձանի տեղադրման գաղափարը:

Տավուշի մարզի Այրում համայնքի մի խումբ բնակիչներ հունիսի 25-ին աղիքային վարակին բնորոշ ախտանիշներով տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Պարզվել է՝ էքսկուրսիայի նպատակով Գյումրի այցելած դպրոցականներն ու մեծահասակները թունավորվել են տնային պայմաններում պատրաստված մսային սննդից: Նրանց վիճակը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբուտյանը գնահատել է բավարար:
 

Արմավիրի մարզի տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ այսօր փակել են Երևան-Արմավիր ճանապարհը: Նրանք պահանջել են հանդիպում մարզպետի կամ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարի հետ: Ակցիայի մասնակիցները բողոքել են, որ մոտ մեկ շաբաթ է՝ ջուր չունեն, ամբողջ բերքը չորացել է: Կարճ ժամանակում ոստիկանները բացել են ճանապարհը, իրավիճակը լարվել է: Գյուղացիների հետ հանդիպման եկած «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ ջուր չլինելու պատճառը վթարն է, և ջրամատակարարումը երեկոյան ժամերին կվերականգնվի:

Այս գիշեր Իտալիայից հայրենիք է ժամանել բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, որը մասնակցում էր մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր ընտրանին հայրենիք է բերել մեկ ոսկե ու մեկ արծաթե մեդալ: «Զվարթնոց» օդանավակայանում մեր բռնցքամարտիկներին դիմավորել են մեծ ոգևորությամբ:
 
Փաստաբանների պալատը դիմելու է Հայաստանի, Ադրբեջանի իրավասու մարմիններին, ինչպես նաև միջազգային կառույցներին՝ իրենց մուտքն Ադրբեջան թույլատրելու և անվտանգությունը երաշխավորելու հարցերով: Գերիների հարազատները, Ադրբեջանում հայ պաշտպանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում, կարող են դիմել փաստաբանների պալատ:
 

Պատերազմի մասնակից, շարքային Հենրիկ Ներկարարյանը արձակուրդի մեջ է: Երբ զորակոչի տարիքը լրացել էր, նա առանց վարանելու Ռուսաստանից վերադարձել է՝ իր պարտքը տալու հայրենիքին: Կռիվ է տվել ամենաթեժ կետում: Իր ծառայության և պատերազմի մասին զինվորը պատմել է իմ գործընկեր Մարիամ Ավանեսյանին:

Երաշտի պատճառով Մարտակերտի շրջանում ցանքատարածությունների 40 տոկոսն ընդհանրապես հնձի ենթակա չէ: Բերքատվությունն առաժմ ցածր է, բայց գյուղատնտեսությամբ զբաղվողները հույսը չեն կորցնում՝ իրավիճակը կարող է բարելավվել, աճել են նաև մթերման գները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։