Items filtered by date: Երեքշաբթի, 11 Մայիսի 2021
Երեքշաբթի, 11 Մայիսի 2021 22:03

Էպիկենտրոն 11.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 11 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 11.05.2021

Published in Անցուդարձ

Հայաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Երուսաղեմում շարունակվող բախումներով և կողմերին զսպվածության կոչ է անում: Հայաստանցի փորձագետներն էլ համոզմունք են հայտնում, որ արաբա-իսրայելական հակամարտությունը մեր երկրում պետք է արժանանա հատուկ ուշադրության՝ հաշվի առնելով հատկապես Երուսաղեմում հայերի պատկառելի ներկայությունը: Ուշագրավ մյուս հանգամանքն ըստ մասնագետների՝ Ադրբեջանի վերաբերմունքն է մի կողմից իր դաշնակից Իսրայելի,մյուս կողմից՝ մահմեդական պաղեստինցիների նկատմամբ:

ԿԸՀ-ն ներկայացրել է հունիսի 20-ի արտահերթ ընտրության գրանցման ու անցկացման ժամանակացույցը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունիսի 7-ին, կավարտվի 18-ին: Քաղաքական ուժերն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն ոչ ուշ, քան մայիսի 26-ը: Ինքնաբացարկ հնարավոր կլինի հայտնել մինչև հունիսի 10-ը: Ռեյտինգային ընտրակարգի վերացումից հետո տեղ գտած հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է ընտրություն կատարելու ձևին. քվեաթերթիկի վրա գրիչով նշում այլևս չի կատարվելու:

Երեքշաբթի, 11 Մայիսի 2021 19:00

Ձայնային հարված 11.05.2021

Published in Music Սթար

Կաշառքի գործով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի մասնակցությամբ դատական նիստը կրկին հետաձգվել է: Այս անգամ ևս նախկին փոխվարչապետը դատարան չի ներկայացել: Երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ միջնորդել է նիստերը հետաձգել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Դատարանը միջնորդությունը մերժել է:

Հայաստանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: ԱԺ-ն արձակվել է, բայց շարունակում է աշխատանքը: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում անդրարադձել են այս ամիսների իրենց գործունեությանը, նաև տեղեկացրել, թե ինչպես են այն համատեղելու նախընտրական քարոզարշավի հետ: Պատգամավորների համոզմամբ՝ ընտրապայքարը թեժ է լինելու: Իսկ անցանկալի հետևանքներից խուսափելու համար ըստ նրանց՝ պետք է գործել օրինականության և հանդուրժողականության մթնոլորտում:

Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Արմեն Բաղդասարյանի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությունը: 48 վայրկյանում «Կոռնետ»-ի 2 հրթիռով թշնամու 3 տանկ խոցած 21-ամյա Արմենն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Միջոցառմանը ներկա են եղել Արցախի նախագահը, բարձրաստիճան զինվորականներ, Արմենի մարտական ընկերներն ու համագյուղացիներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։