Դատարանն այսօր ևս չի քննել Ռոբերտ Քոչարյանին ու Արմեն Գևորգյանին մեղսագրվող կաշառքի գործը: Ամբաստանյալները նիստին չեն ներկայացել.նախկին փոխվարչապետն առողջական խնդիրներ ունի, իսկ 2-րդ նախագահը, այդ հանգամանքը հաշվի առնելով, դատարան չի գնացել: Պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում իր նշանակվելը կապ չունի «Մարտի 1»-ի գործի հետ:
Զինվորի տունը և «Ազնավուր» հիմնադրամը պատերազմին մասնակցած ու վիրավորված զինվորների վերաինտեգրման ծրագիր են սկսել: Դրամաշնորհներ են տրամադրվելու զինծառայողներին՝ կրթություն ստանալու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար: Ծրագրից կարող են օգտվել տարբեր տարիներին պատերազմի մասնակցած զինվորականները: Հայտերի ընդունման մեկնարկը տրված է:
Լարված մթնոլորտում աշխատանքն է սկսել ԱԺ-ն: Այս նստաշրջանում պետք է ներկայացվեր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի երկար սպասված զեկույցը: Սակայն «Իմ քայլ»-ի որոշմամբ՝ փաստաթուղթը կքննարկվի փակ նիստում: ԱԺ նախագահը նշել է, որ թեև հարցը հանրային հետարքրություն է ներկայացնում, սակայն պարունակում է պետական գաղտնիք: Զեկույցը հասանելի է բոլոր պատգամավորներին: ԲՀԿ-ն ԱԺ այսօրվա նիստին ևս չի մասնակցել:
Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ հերթական հանդիպումն է ունեցել համակիրների հետ,որի ժամանակ ներկայացրել է տնտեսության զարգացման վերաբերյալ ԲՀԿ-ի տեսլականն ու ծրագրային դրույթները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը առաջնահերթ է համարել ներդրումային միջավայրի բարելավումը, փոքր ու միջին բիզնեսի խթանումն ու գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը: Ծառուկյանը լուծումներ է առաջարկել մարդկանց սոցիալական ծանր իրավիճակը հաղթահարելու համար՝ վարկային բեռի թոթափումից մինչև թոշակների ու աշխատավարձերի բարձրացում:
Մեր երկրում բնակվող եզդիների համոզմամբ՝ Հայաստանն ու Արցախն ինչպես հայերի, այնպես էլ իրենց հայրենիքն է: Դարավոր եղբայրությունն ավելի է ամրապնդվել ռազմի դաշտում՝ հայրենիքի համար թափած արյամբ: Վերջերս եզդի զինվորականների պատվիրակությունն այցելել է Արցախ, հանդիպումներ ունեցել նախագահականում և զորամասերում: Ջանքեր են գործադրվում հզոր ռազմական ստորաբաժանման ստեղծման համար, առաջիկայում եզդիները կհանդիպեն նաև Հայաստանի նախագահի հետ: Համայնքի գործունեության վերաբերյալ «Էպիկենտրոն»-ին մանրամասներ է պատմել «Եզդիների տուն» ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանը:
Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ հերթական հանդիպումն է ունեցել համակիրների հետ,որի ժամանակ ներկայացրել է տնտեսության զարգացման վերաբերյալ ԲՀԿ-ի տեսլականն ու ծրագրային դրույթները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը առաջնահերթ է համարել ներդրումային միջավայրի բարելավումը, փոքր ու միջին բիզնեսի խթանումն ու գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը: Ծառուկյանը լուծումներ է առաջարկել մարդկանց սոցիալական ծանր իրավիճակը հաղթահարելու համար՝ վարկային բեռի թոթափումից մինչև թոշակների ու աշխատավարձերի բարձրացում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv