Խաղողի բերքի մթերման ժամկետների հետաձգումը երեկ մտահոգություն էր առաջացրել Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործների շրջանում: Նրանց անհանգստացրել էր, որ Հայաստանի ամենախոշոր մթերող Երևանի ՙԱրարատ՚ Կոնյակի գինու օղու կոմբինատը դեռ չի սկսել խաղողի ընդունումը: Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այսօր եղել է Արմավիրի և Արարատի մարզերում, հանդիպել տեղի խաղողագործների հետ: Գագիկ Ծառուկյանը հայտնել է,որ չնայած ռուսաստանյան շուկայում հայկական կոնյակի սպառման ծավալն էականորեն նվազել է և կոմբինատը խաղող մթերելու անհրաժեշտություն չունի, սակայն ինչ քանակությամբ գործարանը նախորդ տարի խաղողի բերք է մթերել, նույն քանակությամբ էլ կմթերի նաև այս տարի:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv