Ծաղկաձորում այսօր անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող ՙԼավագույն մարզական ընտանիք 2015՚-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է մրցույթի նախորդ 2 փուլերը հաղթահարած 144 ընտանիք: Հանրապետության նախագահի կարգադրությամբ այս տարի մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների՝ ՙԼավագույն մարզական ընտանիք՚, ՙԼավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ՚ և ՙՀաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՚ մրցույթներ, Վերջին 2-ը կանցակցվեն հոկտեմբեր ամսին: Լավագույն մարզական ընտանիք մրցույթի եզրափակիչ մրցելույթներին հետևել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ:
Նախագահը ծանոթացել է շինարարության ընթացքին և մոտ 7500 քմ մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին: Օլիմպիական ավանը կառուցվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ: Կոմբինատի սեփականատեր Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կոմբինատում, ծանոթացել արդիականացման ուղղությամբ իրականացված վերակառուցման և վերազինման աշխատանքներին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv