Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Արմավիրի և Մասիսի խաղողի ընդունման կայանները շարունակում են լայն թափով սկսած մթերումը: Որպեսզի բերքը դաշտում չմնա և գյուղացիների ամբողջ տարվա չարչարանքը ջուրը չընկնի, կոմբինատի մթերման կայանները աշխատում են առանց հանգստի, գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:
Ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ են խոսել համատեղ ձեռքբերումների մասին՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ ջանքեր գործադրել ամուր հիմքերի վրա կառուցված գործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Լև Բելոուսովը Հայաստանում է Գագիկ Ծառուկյանի հրավերով, մեր երկիր ժամանելու առիթը ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակն է:
Այսօր որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Երևան-Արարատ մայրուղին փակած խաղողագործները դժգոհել են, թե իբր Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը չի մթերում իրենց բերքը: Լուրը իմանալուն պես ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մեկնել է Արարատի մարզ և հենց տեղում ճշտել՝ կա արդյոք նման բան, թե՝ ոչ: Խաղողագործները հայտնել են, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և կոմբինատը բերքի մթերումն իրականացնում է ամենաբարձր մակարդակով:
Բարձր սակագին, շահավետ պայմաններ. արդեն մի քանի օր է, ինչ Երևանի ՙԱրարատ՚ Կոնյակի գինու օղու կոմբինատը սկսել է խաղողի բերքի մթերումը: Ինչպես հայտարարել էր ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, չնայած կոմբինատի տնօրինությունն իրեն զեկուցել է, որ գործարանը խաղող մթերելու անհրաժեշտություն չունի, սակայն, ինքը որոշել է, որ գյուղացիները դրանից չպետք է տուժեն: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչ քանակությամբ գործարանը նախորդ տարի խաղողի բերք է մթերել, նույն քանակությամբ էլ կմթերի այս տարի:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv