Սփյուռքի նախարարության հովանավորությամբ հոկտեմբերի 14-17-ը Նյու Յորքի ՙՎլադիմիր Քոչարյան՚ թատերախումբը Հայաստանում առաջին անգամ կներկայացնի ՙՀոգիս ձեզմով կը խայտայ՚ փաստագրական դրաման: Ներկայացումը բեմադրվել է ըստ թուրք գրող Քեմալ Յալչնի համանուն գրքի: Գրողին և թատերախմբի անդամներին այսօր հյուրընկալել է սփյուռքի նախարարությունը: ՙՀոգիս ձեզմով կը խայտայ՚ ներկայացումը կցուցադրվի Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 70 ամյակի կապակցությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտների միջազգային գիտաժողով, որը քննարկել է սպորտին վերաբերող 4 հիմնահարց: Գիտաժողովի մասնակիցներին ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով նշել է, որ պրոֆեսիոնալ և սիրողական սպորտը ինչպես ցանկացած այլ ոլորտ չեն կարող զարգանալ առանց գիտական և մանկավարժական նվաճումների:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv