Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հաջորդ անակնկալը եղել է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող կանանց համար: Կանանց միամսյակը լավագույն հնարավորություն ու առիթ է արժեւորելու մեր երկրի հասարակական - քաղաքական, մշակույթի ու սպորտի ոլորտի հարյուրավոր երախտավորներին: ՙԳագիկ Ծառուկյան՚ բարեգործական հիմնադրամը նրանց ուշադրության կենտրոնում է պահում ինչպես ցանկացած տոնի, այնպես էլ գարնանային տոների առիթով: Հարյուրավոր կանանց համար մարտի 8 - ի առավոտը բացվել է անակնկալներով: ՙԳագիկ Ծառուկյան՚ հիմնադրամի ներկայացուցիչները ոմանց հենց իրենց բնակարաններում, իսկ ոմանց էլ աշխատավայրում, որը մի դեպքում դարձել է մարզումների համար նախատեսված մարզասրահը, շքեղ ծաղկեփնջեր ու նվերներ են մատուցել:
Քնքշաբույր վարդեր, վաղ առավոտից հնչող բարեմաղթանքներ ու անսահման ժպիտ. Կանանց միջազգային օրը՝ լավագույն առիթ արժանիորեն մեծարելու կանանց ու գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցնելու համար: Մայրության և գեղեցկության տոնի առիթով, ավանդույթի համաձայն, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հիշարժան անակնկալների մի ամբողջ շարք է մատուցել մեր երկրի տասնյակ հազարավոր կանանց: Այսօր վաղ առավոտյան տասնյակ մեքենաներ ուղեւորվել են մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր շրջաններ՝ տոնական շունչ սփռելով մեր երկրի տարբեր անկյուններում: Բազմերանգ վարդեր, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, փողոցներում շրջող և կանանց ծաղիկներ պարգևող երիտասարդների անսպասելի հայտնությունը հաճելի իրարանցում է առաջացրել ամենուր: Տոնի առիթով Գագիկ Ծառուկյանի անունից քնքշաբույր վարդեր ու շնորհավորական բացիկներ են ստացել բոլոր կանայք:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv