ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ պատրաստ է գումար հատկացնել ՝ Գյումրիի անօթևան երկու բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով: Նախաձեռնությունը, որը միջազգային մեծ հնչեղություն է ստացել, SOS Gyumri աշխատանքային թիմինն է: Հիշեցնենք, որ գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը ֆոտոռեպորտաժների տեսքով տարեցտարի լուսաբանում էր 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո առ այսօր անօթևան մնացած 4000 ընտանիքների կենցաղային ծանր պայմանները: Նրա ֆոտոռեպորտաժները հայտնվել են անգամ National Geographic աշխարհահռչակ պարբերականում, սակայն նկատելի փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Հայկը բրիտանական CrowdFunder կայքում նախաձեռնել է առցանց դրամահավաք։ Նպատակն էր 8 շաբաթում հավաքել 120․000 ֆունտ՝ Գյումրու անօթևանների համար 13 բնակարան ձեռք բերելու համար: Հայկին միացել են ընկերները, կազմվել է SOS Gyumri աշխատանքային թիմը, որին այս ընթացքում միացել են մարզաշխարհի մի շարք լեգենդներ: Նախագծի հաջողության դեպքում բնակարան ստացող ընտանիքները որոշվելու են բաց քննարկման արդյունքում: Հարցն այս ընթացքում ստացել է միջազգային մեծ հնչեղություն։ Նախագծին անդրադարձել են ոչ միայն վազմաթիվ տեղական, այլև արտասահմանյան հայտնի լրատվամիջոցներ: Հանրահայտ Al Jazeera-ն 40 րոպե ուղիղ եթերում անդրադարձել է խնդրին, ելույթով հանդես էեկել Հայկ Բարսեղյանը։ Al Jazeera-ի անդրադարձից հետո կապ են հաստատել BBC-ից, CNN-ից և Euronews-ից։ Նախաձեռնությանը միացել է նաև Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել անհրաժեշտ գումարը՝ Գյումրիի անօթևան երկու բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով: Գագիկ Ծառուկյանը մասնավորապես ասել է:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv