Պահպանել մեր մշակութային հարուստ ժառանգությունն ու փոխանցել այն սերունդներին. Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հերթական մշակութային ծրագիրն է իրականցրել: Ուշադրության կենտրոնում այս անգամ եղել են 20-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանն ու Ադամ Խուդոյանը: Հիմնադրամի հովանավորությամբ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում անցկացվել է հայ կոմպոզիտորական դպրոցի ՙՀզոր հնգյակին՚ նվիրված համերգային երեկո, որին ներկա են եղել Ծառուկյան ընտանիքի անդամները: Ծրագրի գաղափարը ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանինն է:

Մարտի 16-ին ՙՀրապարակ՚ օրաթերթում լույս էր տեսել Գավառում բնակվող Ամալյա Ղազարյանի բաց նամակը, որն ուղղված էր մեր երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում նաև բարերար Գագիկ Ծառուկյանին: Տիկին Ամալյան, ում որդին մարտի դաշտում կորցրել է առողջությունը, նամակում հայտնել էր, որ իր ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում և ունի բարի մարդկանց ուշադրության կարիքը: Գագիկ Ծառուկյանն անմիջապես արձագանքել է տիկին Ամալյայի նամակին՝  հանձնարարելով բարեգործական հիմնադրամի կողմից մեկ միլիոն դրամ հատկացնել նրա ընտանիքին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։