ՙՍե Ցե Սե դիզայն՚ ընկերությունների խումբը, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած վստահության ու նրա հեղինակության շնորհիվ, եվրոպական շուկայում կներկայացնի նաև հայկական արտադրանքը: Կարճ ժամանակ է անցել նախաձեռնությունից ու առաջին խմբաքանակը շուտով կբռնի դեպի Եվրոպա ճանապարհը: Գագիկ Ծառուկյանի ու ՙՍե Ցե Սե դիզայն՚ ընկերությունների խմբի սեփականատեր Ալեքսանդր Բոյցի և կոշկեղեն արտադրողների հետ հանդիպման մանրամասները՝ տեսանյութում:

ֆերմերների ազգային միավորման և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախաձեռնույամբ անցկացվել է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և արտահանման հիմնախնդիրներըե խորագրով  համաժողով:  Ավանդույթի համաձայն ամեն տարի անցկացվող համաժողովի ժամանակ  ՖԱՄ նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդես է եկել Առկա մարտահրավերները և հաղթահարման ուղիները խորագրով զեկուցմամբ, ամփոփել է նախորդ տարիներին գյուղատնտեսության ոլորտում կատարած աշխատանքը, ներկայացրել ոլորտում եղած խնդիրներն ու մատնանշել է դրանց լուծման ուղիները: Համաժողովին ի թիվս գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ներկա էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանը: Իգոր Նազարուկը հանդես է եկել «Բլեառուսի գյուղատնտեսական ներուժը և Հայաստանի ու Բելառուսի գործակցության հեռանկարներըե  խարագրով զեկույցով և նշել, որ Բելառուսը պատրաստ է ընդլայնել գործակցության շրջանակը Հայաստանի գյուղատնեսության  ոլորտի հետ:  Համաժողովի մասնակիցները ողջունել  ու կարևոր   են համարել  օրակարգում ընդգրկված գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված  հարցերը, հանդես են եկել ելույթներով ու առաջարկներով: Ֆերմերները վստահեցրել են, որ համաժողովը  լավագույն առիթն  է ամփոփելու կատարած աշխատանքը, խոսելու առաջիկա անելիքների մասին ու բարձրաձայնելու ոլորտում առկա առաջնահերթ խնդիրները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։