Items filtered by date: Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2021
Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2021 22:00

Էպիկենտրոն 26.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Oգոստոսի 25-ին Արցախի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքի և լրտեսության հատկանիշներով։

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն,«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրված ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանն ավարտում է մարզիկի կարիերան: Հրավիրված մամլո ասուլիսում, այնուհետեւ էպիկենտրոնի հետ առանձնազրույցում նա խոսել է անցած ճանապարհի, զգացողությունների մասին և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին:

Այսօր մեկնարկել է երիտասարդների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, այն կավարտվի օգոստոսի 31-ին: Մրցույթի արդյունքներով կձևավորվի Հայաստանի երիտասարդների բռնցքամարտի հավաքականը, որն էլ կմասնակցի Չեռնոգորիայում հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի դաշտային հատվածում հրդեհի պատճառով ուժգին պայթյուններ են եղել: Պայթել է պահեստավորված ռազմամթերքը, որի պատճառով մի քանի բնակարանի ապակիներ են կոտրվել: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ուժգին պայթյունի ձայները լսվել են Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում:

«Սյունքի մարզը ներկա պահին Հայաստանից կտրված չէ», - հայտարարել է Հայաստանի վարչապետն՝ առաջարկելով այլընտրանքային՝ Կապան-Աղվանի ճանապարհը: Ընդդիմադիրները խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից միջադեպի հետ կապված մանրամասներ են պահանջել: Հարց ու պատասխանից հետո Ազգային ժողովը 70 կողմ ձայներով ընդունել է կառավարության հնգամյա ծրագիրը: Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Քվեարկությանը մասնակցել է միայն Քաղաքացիական պայմանագիրը: Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունները լքել են դահլիճը:


 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։