Օգոստոսի 30-ին Զվարթնոց օդանավակայանում հաճելի իրարանցում էր: Հազարավոր մարզասերներ ու երկրպագուներ անհամբեր սպասում էին Մոսկվա Երևան չվերթին: Հենց այդ չվերթի օդանավով էին հայրենիք վերադառնում մեր պատանի օլիմպիականները: Հիշեցնենք, որ Չինաստանի Նանկին քաղաքում ավարտված պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերում 14 մարզիկներից 7 կանգնել են պատվո հարթակին: Դափնեկիր մարզիկներին դիմավորելու և առաջինը շնորհավորելու էր եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ծավալուն հարցազրույց է տվել՝ անդրադառնալով ներքաղաքական հարցերի , այդ թվում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը: “Սահմանադրությունը լուրջ խնդիր է, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա` անլուրջ վերաբերվել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել”, -ասել է Ծառուկյանը:
Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, որին մասնակցել են “Բարգավաճ Հայաստան կուսակցությունից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ստեփան Մարգարյանը, Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հետ կապված հարցեր: Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները եւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Կողմերը նաեւ կարեւորել են մինչեւ հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու եւ համախմբելու նպատակով:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն այս տարի ընդունել է 350 առաջին կուրսեցու: Բուհի ուսանողներին ավանդույթի համաձայն ողջունել է բուհի խորհրդի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv