Երեքշաբթի, 09 Սեպտեմբերի 2014 20:03

Հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի  հանդիպումը, որին մասնակցել են “Բարգավաճ Հայաստան կուսակցությունից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ստեփան Մարգարյանը, Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հետ կապված հարցեր:  Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության  անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները եւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված  բարեփոխումների իրականացումը: Կողմերը նաեւ կարեւորել են մինչեւ հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու եւ համախմբելու նպատակով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2025 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։