Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է Արցախի հարավային թեւ: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել  Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ եւ նրանց մասնակցությունը  հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ այդպիսի մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը: Գագիկ Ծառուկյանն էլ, իր հերթին, խոստացել է աջակցել Արցախի տնտեսության համար կարևոր այդ ծրագրի իրականացմանը:

"Ոչ մի անհատ և ոչ մի քաղաքական ուժ  ի զորու չէ միայնակ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, դրանք հաղթահարելու ճանապարհը միասնական լինելու մեջ է". այս գիտակցումով է, որ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ կայացած հանդիպումներին հաջորդել է  "Ազգային անվտանգություն"  կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպումը:

Բարձր պահել կուսակցության պատիվն ու արժանապատվությունը, անմնացորդ նվիրումով ծառայել Հայաստանի բարգավաճման գործին. Մոտ 300 երիտասարդ անդամագրվել է  "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը՝ կուսակցական անդամատոմսերն ու կրծքանշանները ստանալով անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: "Այն վստահությունն ու հավատը, որ ունեք իմ հանդեպ, երբեք ու երբեք չեն մարելու",-շնորհավորելով երիտասարդներին՝ ասել է Գագիկ Ծառուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« September 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։