Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 44 տարեկան: Գնդապետ Ասատրյանն այն եզակի զինվորականներից էր, որը գիտեր ապրել զինվորի կյանքով, լինել նրա փոխարեն ու նրա կողքին: Հերոսի մայրը՝ տիկին Սիման, «Էպիկենտրոնին» պատմել է, որ որդին սովորաբար ծննդյան օրերին տանը չի եղել կամ խնջույքին միացել է ավելի ուշ: Ցավոք, այս անգամ Ասատրյանների ընտանիքը հոբելյարին սպասելու փոխարեն, նրա շիրիմին է այցելել: Զինվորի, բանակի ու հաղթանակի մասին Վահագն Ասատրյանի բացառիկ մտքերը «Էպիկենտրոնի» արխիվից:
Փետրվարի 1-12-ը Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու Հայաստանին սահմանակից Կարսում: Սա, ըստ թուրքական ԶԼՄ-ների, լինելու է վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը տարածաշրջանում: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ քողարկված մեսիջ պարունակող այս միջոցառման պատասխանը պետք է տա կա՛մ ՀԱՊԿ-ը, կա՛մ հայ-ռուսական համատեղ լայնածավալ զորավարժությունը: Ի՞նչ սպառնալիքներ ու մարտահրավերներ է պարունակում թուրք-ադրբեջանական ռազմական խոշոր ստուգատեսը Հայաստանի համար:
Ի՞նչ խնդիրների են բախվել պատերազմից հետո Հայաստանում ապաստանած արցախցինեհո, և ինչպե՞ս է պետությունն օգնում հայկական վերահսկողության տակ մնացած տարածքներ վերադարձող քաղաքացիներին: Արցախի կառավարությունը 200 միլիոն դրամ է ուղղել Ադրբեջանի բռնազավթած բնակավայրերի բնակիչներին, որոնք գտնվում են Հայաստանում: Նշված գումարից 54 միլիոնն ուղղվել է զոհված զինծառայողների թաղման ծախսերի փոխհատուցմանը: Ծրագրերն ավելի մանրամասն ներկայացրել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը:
Բավական հագեցած օրակարգով Ազգային ժողովում մեկնարկել է այս տարվա առաջին հերթական նստաշրջանը: «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է նստաշրջանի օրակարգում ընդգրկել «Լուսավոր Հայաստան»-ի երկու նախագծերը, որոնք վերաբերում էին նոյեմբերի 9-ի հայտարարության իրավաչափությանը և երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողություններին: Ընդդիմությունը շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: ԲՀԿ խմբակցության պատգամավորների խոսքով՝ խորհրդարան բերված օրակարգը կեղծ է և չի արտահայտում երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները:
ՄԻՊ Արման Թաթոյանը պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով: Նամակում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում: Նամակը վերաբերում է ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց: Թաթոյանը նշում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն և չի կարող դիտարկվել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ: Բացի այդ, ըստ օմբուդսմենի՝ եռակողմ հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ:
Այս տարին յուրահատուկ նվեր է մատուցել Մարգարյանների ընտանիքին: Հունվարի 9-ին Հանրապետական ծննդատանը լույս աշխարհ են եկել նրանց երեք աղջնակները՝ Նարեն, Յանան և Աստղիկը: Փոքրիկներին Լեռնանիստում երկու եղբայրներն ու քույրն են սպասում: Մինչև այդ` տարվա առաջին եռյակի երջանիկ ծնողները «Էպիկենտրոն»-ին պատմել են իրենց հույզերի ու զգացողությունների մասին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով, երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ: Պատգամավորները հանդիպումներ են ունեցել սահմանակից դարձած համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Օրենսդիրները տեղում ծանոթացել են անվտանգային իրավիճակին, ինչպես նաև քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ խոստանալով դրանք ներկայացնել Գագիկ Ծառուկյանին և առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ, ամփոփելով այցն՝ արձանագրել են պատգամավորները:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով, երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ: Պատգամավորները հանդիպումներ են ունեցել սահմանակից դարձած համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Օրենսդիրները տեղում ծանոթացել են անվտանգային իրավիճակին, ինչպես նաև քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ խոստանալով դրանք ներկայացնել Գագիկ Ծառուկյանին և առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ, ամփոփելով այցն՝ արձանագրել են պատգամավորները:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv