Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, որին մասնակցել են “Բարգավաճ Հայաստան կուսակցությունից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ստեփան Մարգարյանը, Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հետ կապված հարցեր: Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները եւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Կողմերը նաեւ կարեւորել են մինչեւ հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու եւ համախմբելու նպատակով:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն այս տարի ընդունել է 350 առաջին կուրսեցու: Բուհի ուսանողներին ավանդույթի համաձայն ողջունել է բուհի խորհրդի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնական հրավերով սեպտեմբերի 2-ից 6-ը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի, ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավար անդամների հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ միջկուսակցական կապերի ամրապնդումից մինչև քաղաքական ու տնտեսական գործակցության ընդլայնում: "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունն ու Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը վճռականություն են հայտնել շարունակելու ամուր հիմքերի վրա խարսխված գործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները քայլ առ քայլ իրականություն են դառնալու: Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին վերադարձել է Հայաստան:
Ավարտվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Բարգավաճ Հայաստան կուսակցության պատվիրակությունը Չինաստան էր մեկնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կումունիստական կուսակցության հրավերով: Սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, գործարար շրջանակների հետ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը:
Շարունակվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող չինացի հայտնի գործարարների և համաշխարհային մեծ ճանչում ունեցող խոշորագույն ընկերությունների ղեկավար անդամների հետ է եղել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv