Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Ծաղկաձորում մեկնարկել է ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի տնտեսական համաժողովը, որին հրավիրված են մի շարք երկրների հեղինակավոր տնտեսագետներ ու քաղաքական գործիչներ: Մինչև աշխատանքային քննարկմանն անցնելը՝ ելույթներով են հադես եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ, ՙԺառանգություն՚, ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները:
Շարունակվում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որ հնչեց կուսակցության 7 - րդ համագումարում, ոգեշնչող ու վարակիչ էր: Միավորվելու ու երկրի առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու կոչին անմիջապես արձագանքեցին մի շարք քաղաքական ուժեր: ՙԱզգային անվտանգություն՚ կուսակցությունը ևս միացել է Գագիկ Ծառուկյանի կոչին:

ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը ոգևորել է ոչ միայն հայաստանցիներին ու հայերին: Անսալով ԲՀԿ ղեկավարի կոչին՝ ազգությամբ սլովակ և բուլղար մի շարք գործարարներ պատրաստակամություն են հայտնել կատարել ներդրումներ մեր երկրում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի ուղեկցությամբ նրանք հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ:
Ըմբշամարտի ցանկացած մրցաշարում հայ ըմբիշները համարվում են մեդալների հիմնական հավակնորդ: Բացառություն չէր նաև Ֆինլանդիայի Վանտա քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv