Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնական հրավերով սեպտեմբերի 2-ից 6-ը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի, ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավար անդամների հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ միջկուսակցական կապերի ամրապնդումից մինչև քաղաքական ու տնտեսական գործակցության ընդլայնում: "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունն ու Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը վճռականություն են հայտնել շարունակելու ամուր հիմքերի վրա խարսխված գործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները քայլ առ քայլ իրականություն են դառնալու: Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին վերադարձել է Հայաստան: