ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գյուղացիներին  ուղղված հետևողական  աջակցությունը շարունակվում է: Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործները առատ և առողջ բերք ունենալու համար Գագիկ Ծառուկյանի հետ  հանդիպման ժամանակ  խնդրել էին այգիների համար հենասյուներ: Խաղողագործների խնդրանքը հաշված օրեր հետո լուծված էր և առաջին խմբաքանակը մայիսի վերջին  գտել է իր հասցեատերերին: Ընդառաջ գնալով   հենասյուների կարիք ունեցող խաղողագործների խնդրանքին, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ,  հենասյուների երկրորդ`  ավելի մեծ խմբաքանակը նույնպես խաղողագործներին սպասեցնել չի տվել:

Գնահատված մարդն է, որ պատրաստ է նորանոր նվաճումների ու ձեռքբերումների: Այս հաստատակամությամբ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն աջակցում սպորտի, մշակույթի, կրթության ոլորտի ներկայացուցիչներին: Հերթական գնահատանքն ու արժանի պատասխանը չուշացան: Գագիկ Ծառուկյան հիմնադրամի աջակցությամբ հանրությանն է ներկայացվել հայ կոմպոզիտորների ու դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի խտասկավառակները: Շնորհանդեսին ներկա են եղել նաև Ծառուկյան ընտանիքի անդամները:

Այսօր "Բարգավաճ Հայաստան" կուսակցության կենտրոնական գրասենյակում ԱԺ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն անցկացրել է աշխատանքային նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել՝ կատարած աշխատանքների ամփոփումից մինչև նոր ծրագրեր ու անելիքներ: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, խմբակցությանը հաջողվել է միասնական աշխատանքի շնորհիվ արդարացնել հանրության ակնկալիքներն ու պահպանել ձեռք բերած վստահությունը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է աշխարհահռչակ ՙՀոկեյի լեգենդներ՚  ակումբի նախագահի խորհրդական Ալեքսանդր Գվոզդևի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Ալեքսանդր Գվոզդևը ՀԱՕԿ նախագահին է փոխանցել լեգենդար հոկեյիստների ողջույններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու է եկել կարևոր առաքելությամբ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։