"Որտեղ միասնություն, այնտեղ հաջողություն և հաղթանակ", - ընդունելով Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին՝ ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորությամբ, նշել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հենց ՀԱՕԿ նախագահին էր անցյալ տարի վերապահվել համահոմենըթմենական 9-րդ մարզախաղերի պատվավոր նախագահությունը:
Ջերմ ու անկեղծ մթնոլորտ, անմիջական հարց ու պատասխան. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կուսակցության Երիտասարդների միության, տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների ու ֆեդերացիաների երիտասարդ ներկայացուցիչների հետ: Երկարատև հանդիպման ընթացքում ներկաներն իրենց հետաքրքող բազմաթիվ հարցեր են ուղղել Գագիկ Ծառուկյանին, լսել կուսակցության ղեկավարի դիրքորոշումները մեր երկրի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ:
Հունիսի 21-ին Հայաստանում նշվել է օլիմպիական օրը: Ավնադույթ դարձած վազքարշավին մասնակցել են բոլորն առանց տարիքային սահմանափակման: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը վազքարշավի մասնակիցների հաջողություն է մաղթել: Օլիմպիական գաղափարների տարածումը ՀԱՕԿ-ի կարևոր գործառույթներից մեկն է: Օլիմպիական օրվա մանրամասները տեսանյութում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv