
Արդեն տևական ժամանակ է հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, ամեն օր կրակի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Ստեղծված ծանր վիճակում հերթական անգամ տավուշցիներին ձեռք մեկնելու պատրաստակամություն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և հրատապ աջակցություն է ցուցաբերել: ԲՀԿ նախագահի հանձնարարությամբ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի անդամներն ու պատգամավորական խումբը, նախապես տեղեկանալով ինչ է անհրաժեշտ անելանելի վիճակում հայտնված սահմանամերձ գյուղերի բնակիչներին, երկու տասնյակից ավելի բեռնված ավտոմեքենաների շարասյունով ուղևորվել են Տավուշի մարզ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv