Տոնական շքեղ ծրագիր, հայտնի մուլտերի սիրված հերոսներ, հեքիաթային մթնոլորտ և բազմաթիվ անակնկալներ: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վաղ առավոտից հունիսի 1-ին նվիրված տոնական միջոցառումներն են անցկացվել նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Մարզի հազարավոր փոքրիկներ իրենց օրվա ամենաիսկական հերոսներ են զգացել: Տոնին միացել է նաև Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը:
Ավանդույթի համաձայն Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը հայ մանուկներին առաջիններից է շնորհավորում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը , ով ամեն ինչ անում է երեխաների օրը տոնի վերածելու համար: ՀԱՕԿ նախագահի նախաձեռնությամբ այսօր Միկա մարզահամալիրում անցկացվել է՝ Մենք ապագա օլիմպիականներն ենք խորագիրը կրող մարզամշակութային միջոցառում , որին մասնակցել են Երևանի , Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի 24 մանկապարտեզի մոտ 200 երեխա:
Արդեն հինգերորդ տարին է հունիսի մեկին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Ազատության հրապարակում անցկացվում է փոքրիկ վարորդ մրցույթը: Այս տարի մրցույթը անցկացվել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հաղթող փոքրիկ վարորդները ստացել են պատվոգիր և գավաթ: Գլխավոր մրցանակը ավտոմեքենան է: 8 փոքրիկ, որպես խրախուսական նվեր հիմնադրամի կողմից ստացել են ավտոմեքենաներ: Փոքրիկ վարորդ 2016 մրցույթին ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv