Եվրոպայում հայտնի «Սե Ցե Սե դիզայն» ընկերությունների խումբը, որն ավելի քան 35 տարվա պատմություն ունի, Երևանում բացել է նոր գրասենյակ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հարևանությամբ գտնվող երկհարկանի ընդարձակ տարածքը ընկերությանը հատկացրել է կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Գրասենյակում ներկայացված են լինելու տեղական արտադրության այն ապրանքները, որոնք հետաքրքում են արտասահմանցի գործարարներին և կարող են մրցունակ լինել դրսի շուկաներում: Բացմանն, ի թիվս հարյուրից ավելի հյուրերի, ներկա է գտնվել նաև Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է, որ ցանկացած ոլորտում, որտեղ հնարավոր է գործակցություն ծավալել, պատրաստ է իր հեղինակությամբ երաշխավոր լինել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv