Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչպես միշտ ուշադրության կենտրոնում է պահում հայ մարզիկներին, նրանց հետ հանդիպում ինչպես մրցաշարեից առաջ, այնպես էլ մրցումներից հաղթանակած վերադառնալուց հետո: Հայրենական սպորտի ղեկավարը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նոր մասնաշենքում ընդունել է բոլորովին վերջերս Եվրոպայի առաջնությունում փայլուն հանդես եկած մարմնամարզության Հայաստանի հավաքականի մարզիկներին :
Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայկական երաժշտական համաժողովի անդամներին և բարեգործական հիմնադրամի աջակցությակցությամբ վերջերս անցկացված Երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթի հաղթողներին: «Մրցույթը, որը նպատակ ունի խրախուսել երիտասարդ ստեղծագործներին, հետայսու ամենամյա բնույթ է կրելու, ավելանալու է նաև մրցանակային ֆոնդը»,-ասել է Գագիկ Ծառուկյանը: Նա նշել է, որ պատրաստ է մշտապես օժանդակել այն ծրագրերի իրականացմանը, որոնք մեր տաղանդաշատ երիտասարդ ստեղծագործողներին ինքնդրսևորվելու հնարավորություն կընձեռեն:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv