Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիումարս Հաշեմիի և Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության հրավերով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երկօրյա աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր: Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանում ՀԱՕԿ նախագահին դիմվարելու էին եկել տեղի հայ համայնքի և  ազգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները:  Գագիկ Ծառուկյանին առաջինն ընդունել է Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիումարս Հաշեմին: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայ գործընկերոջը բարձր մակարդակի  ընդունելության է արժանացրել: Ջերմ ու բարեկամական  զրույցի ընթացքում երկու երկրների սպորտային ոլորտի պատասխանատուները երկկողմ գործակցության հարցերի լայն շրջանակ են քննարկել:  Նրանց գնատահատմամբ՝ թե՛ Իրանը, և թե՛ Հայաստանը հսկայական պոտենցիալ ունեն սպորտի բնագավառում: Կան մարզաձևեր, որտեղ իրանցի և հայ մարզիկները լավագույնն են աշխարհում: Երկու երկրներ էլ  ունեն ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզական գերհագեցած հաստատություններ, ինչը թույլ է տալիս էլ ավելի խորացնելու բարեկամ Իրանի և Հայաստանի միջև մարզական ոլորտի գործակցությունը: Գագիկ Ծառուկյանն ու Քիումարս Հաշեմին երկկողմ փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել: Կողմերը պարտավորվել են փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել, կազմակերպել մարզիկների և մարզիչների փոխադարձ այցելություններ, անցկացնել ուսումնամարզական հավաքներ, համատեղ պայքար մղել դոպինգի դեմ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։