Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ՝ Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը սեպտեմբերի 19-ից 20-ը եղել են Արցախում: Մարզիկները ծանոթացել են Արցախի պատմական վայրերին, այցելել զորամասեր, շփվել զինվորների հետ: Սեպտեմբերի 20-ին ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով: ԼՂՀ բարձր պարգևների են արժանացել նաև Ռիոյի օլիմպիական խաղերում աչքի ընկած հայաստանցի մարզիկները:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv