Հայաստանից մինչև Արցախ. Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հազարավոր արցախցիների մասնակցությամբ անցկացվել է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Միջոցառումը ֆինանսավորել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային երգն ու պարը և ճանաչելի դարձնել սերունդներին: «Վերածննդի» հրապարակում ժամեր շարունակ ելույթ են ունեցել լավագույն ազգագրական խմբերը, որոնք իրենց կատարումներով, թատերականացված ծիսական դրվագներով ներկայացրել են Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Հայաստանում կայացել է Մուլտիֆորս 2016 անվանումը կրող ավտոսպորտի միջազգային մրցաշար, որին մասնակցել է 40-ից ավելի մարզիկ աշխարհի տարբեր երկրներից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը անցել է մի քանի միլիոն դրամը, բացի այդ սուպեր մրցանակ` կատարելագործված նիվա մակնիշի ավտոմեքենա է հատկացվել հատուկ մոդիֆիկացված դասում հաղթող ճանաչված անձնակազմին: Հարկ է նշել, որ հայկական ավտոսպորտի պատմության մեջ այսպիսի մրցանակային ֆոնդ դեռևս չի եղել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv