Տարեցների միջազգային օրվան ընդառաջ, Ի՞նչ խնդիրներ ունեն մեր երկրում տարեցներն ու ծերերը և ինչպե՞ս դրանք լուծել:
Ադրբեջանը քրեական գործ է հարուցել անցած շաբաթ Արցախ այցելած թուրք մտավորականների դեմ՝ նրանց նկատմամբ հայտարարելով միջազգային հետախուզում և դիմելով Թուրքիայի իրավապահ մարմիններին: Արձագանքելով աղմկահարույց այցին՝ Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ Թուրքիայի 4 քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ չի համաձայնեցվել պետական մարմինների հետ: Այցի կազմակերպիչներն այսօր Երևանում մամուլի ասուլիս են հրավիրել և պատմել՝ ինչպես և ինչի համար Սայիթ Չեթինօղլուն, Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն հայտնվեցին Ստեփանակերտում:
ԴիջիԹեք էքսպո-2017-ի ցուցահանդեսին այս տարի մասնակցում է ավելի քան150 ընկերություն։ Տեղական հեղինակավոր կազմակերպություններից բացի, ցուցահանդեսին են մասնակցում նաև ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից: Հայերի նորարար գաղափարներին է ծանոթացել նաև Վարչապետը: Կարեն Կարապետյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ընկերությունների արտադրանքին, մատուցվող ծառայություններին, զարգացման ծրագրերին ու առկա խնդիրներին:
Մյասնիկան պողոտայում արդեն 10 տարի անցում չկա: Բնակիչներն ապրում են վախը սրտում, որ ամեն վայրկյան կարող են մեքենայի տակ ընկնել: Բազմիցս դիմել են քաղաքապետարան, բայց մերժում են ստացել: Մյասնիկյանի բնակիչները իրնեց խնդիրը բարձրաձայնելու համար փողոց են դուրս եկել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv