Items filtered by date: Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017
Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017 20:27

Էպիկենտրոն 26.09.2017

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017 20:20

Անցուդարձ 26.09.2017

Published in Անցուդարձ

Այն ավանդական երգարվեստի, պարարվեստի ու երաժշտարվեստի պահպանման, տարածման և սերնդեսերունդ տարածման կարևոր նշանակություն ունի: Փառատոնի մասնակցիները ելույթներ կունենան նաև Արցախում: Գութան փառատոնը հովանավորում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին: 2017 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման ջրաքանակը սահմանվել է մինչև 270 մլն խորանարդ մետր: Նա ընդգծել է, որ ավելի մեծ ծավալի ջրառի հիմք չկա: Նախարարն անդրադարձել է նաեւ Խոսրովի արգելոցի հրդեհին ու պատճառված վնասներին ու ապօրինի ծառհատումներին:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ամփոփել է աշխատանքային գործունեության մեկ տարին: Նա անդրադարձել է նաև Իրան-Հայաստան երկաթգծին: Մենք պայմանագիր ունենք արտասահմանյան ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի շինարարությունը կատարելու համար: Ես հանդիպել եմ ընկերության տնօրենի հետ երկու անգամ հուլիսին, ներկայացրել մեր պահանջները: Եթե չկատարեն մեր պահանջը, Հայաստանը կվերանայի պայմանագիրը, - հայտարարել է Վահան Մարտիրոսյանը: Այդ ընկերությունը Ռասիա ՖԶԵ-ն է:

Երեկ երեկոյան Լոռու մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել մի քանի համայնքների: Առավելապես տուժած համայնքների թվում են Սպիտակը, Դարպասը, Արևաշողը, Սարամեջը, Ղուրսալին, Լեռնանացքը: Գյուղապետարաններում ստեղծված հանձնաժողովները հաշվարկում են վնասի չափը: Արձանագրությունները կուղարկվեն գյուղնախարարություն: Մանրամասները Լոռու մարզի մեր թղթակից Գոհար Մովսիսյանի ռեպորտաժում:

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունն արդեն մի քանի օր է Հայաստանում է: Այցի ընթացքում նախարարը շրջել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, հայ գործընկերոջ հետ քննարկել առողջապահության ոլորտին վերաբերող հարցերը: Վերոնիկա Սկվորցովային ընդունել են նաև նախագահ Սերժ Սարգյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հոբելյանկան արարողությունների շարքը շարունակվել է մի քանի օր: Հիշարժան տարեդարձի կապակցությամբ անցկացվող տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են այցելել հարյուրավոր գործընկերներ և հյուրեր: Լեգենդար հայկական կոնյակի ծննդավայրը համարվող կոմբինատի հոբելյանի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառումների հագեցած օրակարգի մասին:

Հոբելյանկան արարողությունների շարքը շարունակվել է մի քանի օր: Հիշարժան տարեդարձի կապակցությամբ անցկացվող տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են այցելել հարյուրավոր գործընկերներ և հյուրեր: Լեգենդար հայկական կոնյակի ծննդավայրը համարվող կոմբինատի հոբելյանի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառումների հագեցած օրակարգի մասին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։