Items filtered by date: Հինգշաբթի, 13 Մայիսի 2021
Հինգշաբթի, 13 Մայիսի 2021 22:33

Էպիկենտրոն 13.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Եվ այսպես, Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքերից հետո Հայաստանը պաշտոնապես դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ իր տարածքային ամբողջականությունը, կայությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու և իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու համար: Այս մասին ԱԽ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ:

Հինգշաբթի, 13 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 13.05.2021

Published in Անցուդարձ

Այսպես կոչված «դիզելի գործ»-ի դատավարությունը, որով անցնում են Սերժ Սարգսյանը և Ֆլեշ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, շարունակվում է: Երրորդ նախագահի պաշտպանները դատարանին միջնորդել են տրամադրել քրեական գործով իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին առնչվող բոլոր նյութերը:«Ընտրանքային մեղադրանքի հետ գործ ունենք»,- հայտարարել է փաստաբան Ամրամ Մակինյանը: Պաշտպանները միջնորդել են վերացնել իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Միջնորդությունների վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ ժամը 14-ին:

«Ադրբեջանին սկզբից բանավոր, հետո այլ ձևերով ենք բացատրելու, որ պետք է հեռանա»: Այս մասին «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն՝անդրադառնալով Սյունիքում Ադրբեջանի առաջխաղացմանը: Հարցին, թե ինչու Ադրբեջանի առաջխաղացումը չի հանդիպել որևէ դիմադրության՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է՝ հայ-ադրբեջանական սահմանին կան չպաշտպանվող բազմաթիվ տարածքներ: ԲՀԿ-ական Արման Աբովյանն էլ վստահություն է հայտնել, որ խնդիրը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով:

Գործադիրը փոփոխություններ է անում վերարտադրողական առողջության մասին օրենքում: Մարզային որոշ հիվանդանոցներ ևս կզբաղվեն անպտուղ զույգերի բուժմամբ ու գործիքային հետազոտություններով: Կառավարությունը նախատեսում է ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը, բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձը: Երեք մարզում նախատեսվում է կառուցել հինգ մոդուլային դպրոց:

Կառավարության նիստի մեկնարկին քննարկվել է Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ստեղծված իրավիճակը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա, Հայաստանի պետական սահմանը հատած և 3.5 կիլոմետր առաջացած ադրբեջանցիները հետ չեն գնացել: «Մեր ցանկությունն է, որ նրանք ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր», -նշել է վարչապետի պաշտոնակատարը: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն էլ անսպասելիորեն կիսատ է թողել կառավարության նիստը և դուրս եկել դահլիճից:

Կառավարության շենքի մոտ առավոտյան բողոքի հերթական ակցիան են իրականացրել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք արդեն կես տարի է՝ աշխատում են առանց վարձատրության: Կառավարությունից բողոքի ցույցին արձագանքել են՝ նաիրիտցիներին հրավիրելով հանդիպման, որը կկայանա վաղը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։