Items filtered by date: Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2020
Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2020 22:15

Էպիկենտրոն 25.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 26.12.2020

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 25.12.2020

Published in Անցուդարձ

Հայրենիքի փրկության շարժումն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր՝ ժամը 18-ին, վերսկսել են անհնազանդության զանգվածային գործողությունները: Րոպեների ընթացքում մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը կաթվածահար է եղել: Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան, Մյասնիկյան, Աբովյան փողոցները, Երևանի բազմաթիվ բանուկ խաչմերուկներ: Ոստիկանությունը մեծ ուժերով փորձել է խոչընդոտել բողոքի ակցիաների անցկացմանը: Իրավապահները բիրտ ուժ են կիրառել, բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել:

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում արցախցի երեխաների համար Ամանորի տոնական միջոցառում է կազմակերպվել: Փոքրիկները հանդիպել են Ձմեռ պապի հետ, դիտել Դիսնեյի «Սառցե սիրտը» մուլտֆիլմ- համերգը: Միջոցառմանը եղել են նաև տոնական նվերներ և «Երևանյան հեքիաթներ»:

Խորհրդարանում սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, սահմանների ճշգրտման և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ քննարկում է կազմակերպել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Թեև հրավեր է ուղարկվել նաև Կառավարությանն ու «Իմ քայլը» խմբակցությանը, սակայն նրանք քննարկմանը չեն մասնակցել: Խորհրդարանում է եղել Կապանի քաղաքապետը: Գևորգ Փարսյանի խոսքով՝ քանի որ Կապան-Ագարակ գյուղ տանող ճանապարհն ամբողջովին անցել է թշնամու վերահսկողության տակ, Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուժանիսի գյուղացիները որոշ առումով հայտնվել են շրջափակման մեջ: Կապանի քաղաքապետն առաջարկել է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին թույլատրել զենք կրել:

Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2020 19:00

Ձայնային հարված 25.12.2020

Published in Music Սթար

Այսօր կայացել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչները: Հայաստանի առաջնությանը հիմնականում չեն մասնակցել մեր առաջատար ըմբիշները՝ փոխարենը իրենց դրսևորելու հնարավորություն են ստացել երիտասարդները: 10 քաշային կարգերից 3-ում հաղթողը որոշվել է շրջանաձև մրցակարգով:

Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում տեղի է ունեցել «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանին նվիրված հիշատակի արարողություն: Մասնակցել է նաև Արցախի նախագահը: Գասպարյանն ավագ որդու հետ ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 28-ին, մարտնչել ամենաթեժ կետերում: Հոկտեմբերի 15-ին անօդաչու թռչող սարքի՝ մեքենային հասցված հարվածից հրամանատարի որդին մահացել է, երկու օր անց կյանքից հեռացել է ծանր վիրավորում ստացած Գասպարյանը: Հիշատակի արարողությունից հետո Արայիկ Հարությունյանին են մոտեցել գյուղի անհետ կորած զինծառայողների ծնողները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ տվյալներ չունի Որոտանի և Շուռնուխի այն բնակիչների վերաբերյալ, որոնք կարող են տուժել սահմանազատման գործընթացի հետևանքով: Այդ տեղեկատվությունը փոխանցելու է Սյունիքի մարզպետարանը: Նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ պետությունը սկսում է 6-ամսյա և եռամսյա ժամկետով արցախցիներին իրենց տներում հյուրընկալած քաղաքացիներին օգնելու ծրագիրը: Ովքե՞ր կօգտվեն և ովքե՞ր դուրս կմնան աջակցության ծրագրերից:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։