Items filtered by date: Հինգշաբթի, 28 Փետրվարի 2019
Հինգշաբթի, 28 Փետրվարի 2019 23:15

Էպիկենտրոն 28.02.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Մշակույթի նախարարության ենթակայության տակ գնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման թեմայի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Նախագծի ազդակիր Համազգային թատրոնն, օրինակ, ոչ մի պարագայում չի պատրաստվում դադարեցնել գործունեությունը: Թատրոնի ղեկավարությունը հայտնել է, որ շարունակելու է նոր ներկայացումների բեմադրումն ու հյուրախաղերը: Նրանք վստահեցրել են, որ լուրջ դիմադրություն են ցույց տալու: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այսօր հայտնել է, որ լուծարվող ՊՈԱԿ-ների մասին տեղեկանքը ներկայացվել է կառավարությանը:

Հինգշաբթի, 28 Փետրվարի 2019 20:25

Անցուդարձ 28.02.2019

Published in Անցուդարձ

Պետական վերահսկողական ծառայության շուրջ սկանդալը նոր երանգներ է ստանում: ԱԱԾ-ն հաստատել է, որ կալանավորվել են ծառայության երկու աշխատակից, որոնք փորձել են խոչընդոտել առողջապահության նախարարության և մի շարք այլ բժշկական կենտրոնների կողմից գնումների գործընթացին: Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ասել է, որ կալանավորված անձինք ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են: Նա ԱԱԾ-ին հորդորել է անմեղության կանխավարկածը չխախտել, սպասել քննության ավարտին, նման ինֆորմացիաներն էլ «մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքը չգցել:

Գործադիրը հերթական նիստը սկսել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը ոգեկոչելով:Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են արդեն 31 տարի չդատապարտված ոճրագործության զոհերի հիշատակը: Կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Գործադիրը հաստատել է մի քանի կարևոր նախագիծ: Դրանցից մեկը ներկայացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նոր ընթացակարգ է մշակվել  դեղերի ներմուծման և արտահանման համար: Կառավարությունը կսուբսիդավորի նաև գյուղմթերք վերամշակողների վարկային տոկոսադրույքը: Կառավարության նիստի մանրամասները՝ Աիդա Կարապետյանի տեսանյութում: 

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կշարունակի պաշտոնավարել: ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդն արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում՝ ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հարցն էր: Ավելի քան մեկ ժամ տևած քննարկման արդյունքում օրակարգը չի հաստատվել, և նիստը հետաձգվել է: Ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, խոսել իրեն վերագրվող մեղադրանքների, համալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նիստն աչքի է ընկել ուշագրավ և անսպասելի միջադեպով:

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը մոտ 3 ժամ քննարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համանման նախագծերը: Դրանցով առաջարկվում է նախնական կալանքի ժամկետի 1 օրը հաշվարկել1.5 օր: Երկու նախագծերն էլ մերժվել են: Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ կալանավորները պահվել են անմարդկային պայմաններում: Պատգամավորի խոսքով՝ մասնավորապես Նուբարաշենի նախնական կալանքի պահպանման խցերում տիրող իրավիճակի համեմատ Օսվենցիմի ճամբարները լյուքս դասի հոթելներ են եղել: Նիստից հետո պատգամավորը հանդիպել է դատապարտյալների հարազատներին, որոնք բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի բակում:

Ավանդույթի համաձայն, ամեն տարի Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը Ռոզա Ծառուկյանը հանդիպում է Կոտայքի մարզի  Բյուրեղավան քաղաքում բնակվող ջարդերից փրկված ընտանիքների հետ: «Ծառուկյան ընտանիքը  մշտապես Ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու ցանկացած հարցում»,-վստահեցրել է նա: Ոճրագործությունը վերապրած բոլոր ընտանիքները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն են ստացել:

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան: Վարչապետը երեկ երեկոյան Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ: Իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է, որ  Սփյուռքի հետ կապված հարցերում  կարող են լինել քննարկումներ, բանավեճեր և տարբեր մոտեցումներ, սակայն պետք է բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն հայ ժողովրդի բացառիկ ազգային միասնությունը: «Մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, մենք ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային երազանքների իրագործումն է»,-ընգծել է Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նաև պատասխանել է իրանահայերի հարցերին:

Կալանավորվել են Պետական վերահսկողական ծառայության երկու պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը: Ազգային Անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ Գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու գլխավոր մասնագետը ապօրինի կերպով միջամտել են բժշկական սարքավորումների ձեռքբերման գնման ընթացակարգերին՝ փորձելով ապահովել իրենց համար ցանկալի կազմակերպության հաղթանակը: Մանրամասները՝ տեսանյութում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։