Items filtered by date: Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020
Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020 22:07

Էպիկենտրոն 30.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին: Վերջինները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացրել՝ փորձելով փակել փողոցը, ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել: Վարչական դատարանը վերացրել է խաղաղ հավաքների արգելքը, հետևաբար ոստիկաններն իրավունք չունեն անհամաչափ ուժ կիրառել ցուցարարների հանդեպ, նշել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Ակցիայի մասնակիցները «Նիկոլ դավաճան» և «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով քայլերթ են իրականացրել:

Պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինվորների ծնողները նորից կառավարության մոտ են հավաքվել: Նրանք հայտարարել են, որ իրենց պահանջներից մեկը՝ զինվորներին հերթական արձակուրդ տրամադրելու հարցը, բավարարված է: Դեկտեմբերի 1-ից 7-օրյա ժամկետով զինծառայողները տուն կգան: Սակայն սա միակ պահանջը չէ: Ծնողներն ուզում են, որ որդիների ծառայության վայրը փոխվի:

Գերիների վերադարձի խնդրանք-պահանջով հերթական ակցիան են արել հայ մտավորականները: Նրանք երթով շարժվել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Ակցիայի մասնակիցների համոզմամբ՝ քաղաքացիների ակտիվ մասնակցության ու մեծ աղմուկի դեպքում հնարավոր կլինի մոտենալ խնդրի լուծմանը: Մտավորականները երեկ դիմել էին Ռուսաստանի դեսպանատանը, իսկ վաղը կայցելեն ԱՄՆ դեսպանատուն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դիմելուց հետո նամակ կհանձնվի նաև Հայաստանի կառավարությանը:

Խորհրդարանում պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի ռազմական շքերթի ժամանակ հայ ռազմագերիների հնարավոր մասնակցության մասին լուրերին և նրանց վերադարձին: «Մտածել, որ ֆեյսբուքում մեմուարներ գրող անձը կարող է զբաղվել ռազմագերիների հարցով, նոնսենս է»,- կարծում է Նաիրա Զոհրաբյանը: Ըստ պատգամավորի՝ գերիների վերադարձի խոչընդոտը մեկ մարդ է, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Էդմոն Մարուքյանի համոզմամբ էլ՝ գերիներին վերադարձնելու համար պետք է լեգիտիմ, չպարտված բանակցող:

Հայաստանի 1-ին և 2-րդ նախագահների գրասենյակներից կոշտ և կտրուկ են արձագանքել Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որում նա անդրադառնում է պաշտոնաթող նախագահների՝ Մոսկվա մեկնելու ցանկությանը: «Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»,- նշել է առաջին նախագահի մամուլի խոսնակը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն էլ հայտարարել է. սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից:

Մինչև օրս Արցախ է վերադարձել ավելի քան 55.000 փախստական: Քանի որ Ստեփանակերտի հյուրանոցներն ու մյուս հնարավոր կացարանները զբաղված են, պետությունն այժմ վարձակալում է գյուղական առանձնատներ ու տրամադրում դրանք Ադրբեջանի վերահսկողությանն անցած բնակավայրերի բնակիչներին: Արցախում ռուս խաղաղապահները շարունակում են նաև ականազերծման աշխատանքները. մաքրվել է ավելի քան 24 հա տարածք և ութ կիլոմետր ճանապարհ: Ռուսաստանի ՊՆ-ն էլ Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել, որտեղ կսպասարկեն ինչպես ռուս խաղաղապահներին, այնպես էլ արցախցիներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։