Items filtered by date: Շաբաթ, 28 Նոյեմբերի 2020
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2020 22:07

Էպիկենտրոն 28.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2020 22:00

Ավտո դրայվ 28.10.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2020 20:30

Անցուդարձ 28.11.2020

Published in Անցուդարձ

Գերիների և անհայտ կորածների հարազատներին աջակցելու, նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով Ազնավուրի անվան հրապարակում հավաքվել են մտավորականները: Նրանք դիմել են աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերին՝ հորդորելով դիմել տվյալ երկրների կառավարություններին, Կարմիր Խաչին, ՄԱԿ-ին: Պահանջը մեկն է՝ ստիպել Ադրբեջանին ազատել հայ գերիներին, թույլ չտալ նրանց պատվազրկել Բաքվի շքերթում, նաև շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին: Մտավորականներն ընդգծել են ազգային միասնության անհրաժեշտությունը:

Արցախում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջել են հնարավորություն տալ իրենց որդիներին վերադառնալ Հայաստան: Ծնողները բարձրացրել են նաև առաջնագծում գտնվող զինծառայողների կացության ու սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հարցը: Ակցիայի մասնակիցները պահանջագիր են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ խնդիրների չլուծման դեպքում կդիմեն կտրուկ քայլերի:

Արցախում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջել են հնարավորություն տալ իրենց որդիներին վերադառնալ Հայաստան: Ծնողները բարձրացրել են նաև առաջնագծում գտնվող զինծառայողների կացության ու սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հարցը: Ակցիայի մասնակիցները պահանջագիր են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ խնդիրների չլուծման դեպքում կդիմեն կտրուկ քայլերի:

Այսօր առավոտից անհայտ կորածների ծնողներն ու հարազատները փակել էին Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան: Նրանք պահանջել են հանդիպում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական կողմի ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ տեղեկություն ստանան գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման մասին։ Նրանց հետ հանդիպել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ ու խմբագիրներ այսօր տեսակցել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին ու ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին: Նկատի ունենալով Բալայանի առողջական վիճակը՝ խմբագիրները նրան հորդորել են դադարեցնել հացադուլը, սակայն վերջինն անդրդվելի է մնացել: Բարձր դատարանի դատավորը իրավապահ մարմիններից պահանջել է իրականացնել իրենց գործառույթները և սահմանադրական կարգը տապալելու համար քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի արտացոլում մի շարք կարևոր հարցերի պատասխաններ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը: Ժան-Բատիստ Լեմուանի խոսքով՝ այդ փաստաթղթից դուրս են մնացել այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Արցախի կարգավիճակը, սիրիացի վարձկանների դուրսբերման ժամանկացույցը և այլն: Ֆրանսիացի պաշտոնյան կոչ է արել ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի ձևաչափով բանակցությունների վերադառնալ, որպեսզի տևական անվտանգության ու կայունության հարցը լուծվի:

Ի՞նչ է կատարվում Սոթքում և հարակից տարածքներում: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է այնտեղ, զրուցել թե՛ բնակիչների և հանքի աշխատակիցների, և թե՛ համայնքի ղեկավարի հետ: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նշել է, որ այս պահին բոլորի մոտ սպասողական վիճակ է, ապրում են անորոշության մեջ: Տեղի բնակիչներն ու Սոթքի հանքի աշխատակիցներն էլ ասել են, որ մոլորված են, չգիտեն՝ ինչպե՞ս են թուրքի հետ կողք-կողքի ապրելու, աշխատելու: Նրանք պետությունից հստակ պատասխաններ են ակնկալում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։