ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել և շնորհավորել է պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոններին ու մեդալակիրներին և ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանին ու Արթուր Ալեքսանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Գագիկ Ծառուկյանը խոստացել է ըստ արժանվույն պարգևատրել դափնեկիր մարզիկներին և այն մարդկանց, որոնք ներդրում են ունեցել այս հաղթանակներում:
Նպաստել մշակույթի զարգացմանը, աջակցել մշակութային տարբեր ծրագրերի և, որ ամենակարևորն է՝ երկիրը մշակույթի միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանի սահմաններից դուրս. այս նպատակով է, որ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցությունը մշակույթի ոլորտի հանդեպ: Հիմնադրամի աջակցությամբ թողարկվել է "Հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոներ" ձայներիզը, որի շնորհանդեսին ներկա են գտնվել նաև Ծառուկյան ընտանիքի անդամները:
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության շարքերը պարբերաբար շարունակվում են համալրվել: Ավելի քան 150 երիտասարդ ստացել է կուսակցական անդամատոմս հենց ԲՀԿ առաջնորդից: "Հայրենասեր, կրթված ու աշխատասեր երիտասարդն է մեր երկրի ապագան", - շնորհավորելով կուսակցության նորագիրներին՝ նշել է Գագիկ Ծառուկյանը:
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առիթով, մաղթելով մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv