ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տարվա Լավագույն բարեգործ անվանակարգին է արժանացել: Հանրային վարկանիշ մրցանակաբաշխության ժամանակ Գելափ - Ինեթերնեշնլ Հայաստանի մասնաճյուղի անցկացրած հարցումների համաձայն հենց նրա անունն է ազդարարվել: Մրցանակաբաշխությանն իրենց արժանի տեղն են գրավել Երևանի "Արարատ" կոնյակի, օղու, գինու կոմբինատն ու "Կոտայք" գարեջուրը:
20 օր առաջ լայն թափով խաղողի մթերում սկսած Երևանի "Արարատ" կոնյակի-գինու-օղու կոմբինատի Արմավիրի և Արարատի մարզերում գտնվող խաղողի մթերման կայանները արդեն մի քանի օր է ավելի ծանրաբեռնված են աշխատում: Պատճառը՝ ոչ միայն խաղողագործների համար ստեղծված շահեկան պայմաններն են, այլ այն, որ մյուս մթերման կայանները այլևս մթերում չեն կատարում: Ձևավորված ավանդույթի համաձայն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գագիկ Ծառուկյանն անձամբ է խաղողագործներին վստահեցրել, որ Երևանի "Արարատ" կոնյակի-գինու-օղու կոմբինատի խաղողի մթերման կայանները առանց սահմանափակման մթերելու են գյուղացու բերքի մինչև վերջին հատիկը:
Հանուն մեր ժողովրդի ու պետության պարտավոր ենք գործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, մեր ձևակերպելիք առաջարկներում ականջալուր լինենք ժողովրդի ձայնին: Հենց այս տրամաբանությամբ էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները քաղաքական ուժերի հետ: Այս անգամ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ՀԺԿ կուսակցության ներկայացուցիչներին՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:
Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի է ունեցել բազկամարտի միջբուհական առաջնությունը: Եզրափակիչ մենամարտերին տեղում հետևել, այնուհետեւ հաղթողներին պարգևատրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv