Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշում է հիմնադրման 75 ամյակը: Այդ առիթով երեկ կազմակերպվել էր հանդիսավոր երեկո, որին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հոբելյանի կապակցությամբ լույս է տեսել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վերաբերյալ գիրք, որը հովանավորել է բարերար Գագիկ Ծառուկյանը: Կատարելով գրքի գինեձոնը՝ բարերարի մայրը՝ տիկին Ռոզա Ծառուկյանը, հանդիսավոր երեկոյի իր խոսքում Ծառուկյան ընտանիքի անունից շնորհավորել է պարոնյանցիներին և հայտարարել, որ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը միշտ եղել է և մնալու է հայ մշակույթի և թատրոնի կողքին:

Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով եղել է Լիբանանում, որտեղ հանդիպել է  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ ցանկություն ունի սիրահայերին աջակցելու նպատակով ստեղծել հիմնադրամ, սակայն մինչև այդ եկել է հարցի վերաբերյալ Վեհափառ Հայրապետի տեսակետը լսելու: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ողջունել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը սիրահայերին համահայկական կարևորագույն խնդիր է:

Ուսանողության միջազգային տոնի կապակցությամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում անցկացվել է  բազկամարտի ուսանողական մրցաշար, որին մասնակցել են  Երևանի և մարզերի բոլոր բուհերի և կրթական հաստատությունների ուսանողները: Հաղթողներն ու մրցանակակիրները ՀԱՕԿ նախագահի կողմից արժանացել են մեդալների , գավաթների ու  դրամական խոշոր պարգևների:

Ուսանողների տոնը լավագույն առիթ ևս մեկ անգամ երիտասարդներին մեկ հարկի տակ համախմբելու համար: Ավելի քան 15 տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ Ուսանողների միջազգային տոնը Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ավանդույթի համաձայն տոնական այս օրը մեր երկրի հազարավոր երիտասարդների հետ է անցկացնում  նաև Գագիկ Ծառուկյանը: Ուսանողների հետ ջերմ ու անմիջական հանդիպման ժամանակ  Մուլտի գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հորդորել է երբևէ չմտածել Հայաստանից գնալու մասին և ստացած գիտելիքները ծառայեցնել ի նպաստ  հայրենիքի զարգացման: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այս տարի մի քանի անգամ ավելացվել է անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը՝ նրանց շարքերում ընդգրկելով նաև սիրիահայ ու սփյուռքից հայրենիք եկած մի քանի տասնյակ ուսանողների:  Այսպիսով,  Հանրապետության բոլոր  բուհերի  բարձր առաջադիմություն ունեցող  900  ուսանող այսօր  արժանացել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« July 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։