Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Խուլերի մշակույթի և սպորտի մարզապալատում կայացել է հայկական բազկամարտի հիմնադիր ու երախտավոր Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ավանդական մրցաշարը, որին մասնակցել է ավելի քան 500 մարզիկ: Մրցաշարին անձամբ ներկա է եղել նաև ՀԱՕ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով այս մարզաձևում լուրջ հաջողություններ է գրանցել՝ դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
207 երկիր աշխարհի 5 մայրցամաքներից, համաշխարհայի սպորտի ավելի քան 1000 ներկայացուցիչ: Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունեցել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 21-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Ասամբլեայի ընթացքում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը Գագիկ Ծառուկյանը համաշխարհային սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած նշանակալից ավանդի համար Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի կողմից պարգևատրվել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգևով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv