Խոստումնալից հեռանկարներ հայ-ղազախական հարաբերությունների համար. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ: Երկարատև զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների տարբեր ոլորտների միջև ակտիվ գործակցություն սկսելու վերաբերյալ հարցեր: Կողմերը կարևոր են համարել հատկապես գործարար կապերի ընդլայնումն ու ամրապնդումը: Որպես համատեղ գործակցության առաջին քայլ՝ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հայկական շուկայում ներկայացնել ղազախական արտադրության ապրանքները՝ խոստանալով անվճար տեղեր հատկացնել դրա համար:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Բուլղարիայում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում փայլուն հանդես եկած մեր բազկամարտի հավաքականի անդամներին: Հիշեցնենք, որ մեր մարզիկները աննախադեպ արդյունք են գրանցել բազկամարտի աշխարհի առաջնությունում հայրենիք վերադառնալով 4 ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv